Հասարակական

Ոստիկանության ակադեմիայի 33 շրջանավարտներ դիպլոմներ են ստացել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության ակադեմիայի 33 շրջանավարտներ դիպլոմներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում hուլիսի 28-ին տեղի է ունեցել Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա է եղել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ոստիկանության և կրթահամալիրի ղեկավարությունը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Ըստ աղբյուրի՝ Ոստիկանության ակադեմիայի 33 շրջանավարտների հանձնվել են դիպլոմներ ու կրծքանշաններ։

ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորական խոսք է ասել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Լիահույս եմ, որ դիպլոմները, կրծքանշանները, կոչումներն ու պաշտոնները, որոնք ստացաք, ձեզ համար լրացուցիչ խթան կհանդիսանան, որպեսզի հանցավորության դեմ պայքարի և, ընդհանուր առմամբ, ոստիկանության բարեփոխումների իրացման ճանապարհին լինեք շատ ազնիվ, պատասխանատու, պրոֆեսիոնալ և կարողանաք իրավակարգին և օրենքին անփորձանք ծառայություն մատուցել՝ այդպիսով բարձրացնելով հանրության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը»:

Նշվում է, որ Ոստիկանության ակադեմիան ավարտած 33 շրջանավարտներին շնորհվել են ոստիկանության սպայական կոչումներ։ Նրանք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում և տարածքային բաժիններում նշանակվել են պաշտոնների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում