Մշակույթ

Գեղանկարիչ Համլետ Մինասյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառվել են նրա հարյուր աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գեղանկարիչ Համլետ Մինասյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառվել են նրա հարյուր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչ Համլետ Մինասյանի 100-ամյակի առթիվ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է հեղինակին նվիրված ցուցահանդես, որում ընդգրկվել են նրա հարյուր ստեղծագործությունները՝ բնապատկերներ, թատերական էսքիզներ, դիմանկարներ։

363284838_653932703326128_5288556496418327862_n.jpg (108 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկարչի տաղանդին և աշխատանքներին անդրադառնալու միտքը նրա ընտանիքինն է։

Համլետ Մինասյանը, լինելով իր ժամանակների իմպրեսիոնիստական ոճի վառ ներկայացուցիչներից, կարողացել է պատկերել Հայաստանը տարվա բոլոր եղանակներին, իսկ եղանակները՝ հետաքրքիր դրսևորումներով։

363036069_811232320720651_1039151252531681162_n.jpg (89 KB)

Մինասյանի մասին շատ չեն խոսել, նա ստեղծել է իր խաղաղ ու լուսավոր կտավները՝ չլինելով ուշադրության կամ հայտնիության որևէ կետում։

363055681_823373345736068_172936704642189117_n.jpg (129 KB)

Համլետ Մինասյանի գույներն ապահովում են ցուցասրահում այցելուների անընդմեջ հոսքը. Արվեստասերները հիանում են նրա տաղանդով, խոսում եղանակներից և զարմանում կտավների թարմությունից։ Ցուցադրությունը, որի համադրողը արվեստաբան, նկարիչ Արա Հայթայանն է, իսկ կազմակերպչական աշխատանքները վստահված են «Լիվըր արտ մենեջմենթի» ընկերությանը, այցելուների համար բաց է մինչ հուլիսի 30-ը, իսկ փակման նախօրեին՝ հուլիսի 29-ին, հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել նկարչի կյանքն ու աշխատանքները ներկայացնող գիրք-ալբոմի շնորհանդեսին և դիտել Համլետ Մինասյանի մասին պատմող փաստավավերգրական ֆիլմը, որը նկարչի ապրած ժամանակների, նրա արվեստի ու ընտանիքի մասին է։

363071762_816176976556234_3415001808323078769_n.jpg (110 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում