Հասարակական

Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու երկրորդ քննարկումը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության ռազմավարական նպատակադրումները , մասնավորապես, «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի ընդունման հայեցակարգային հիմքերը։ Քննարկվել են գործող օրենսդրության ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրները, առաջարկվել՝ համապատասխան լուծումներ։ Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Մասնակիցները քննարկել են հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ այլ առանցքային հարցեր ևս։

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում