Երևանը հերքում է Բաքվին․ Բրյուսելում Աղդամի ճանապարհով մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե «Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ԼՂ-ին անհրաժեշտ ապրանքները կմատակարարվեն Աղդամի ճանապարհով, իսկ Հայաստանը, հումանիտար բեռ ուղարկելով Լաչինի միջանցքով, խախտում է պայմանավորվածությունը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարուքյանը շեշտել է, որ Հիքմեթ Հաջիևը ստում է, նման պայմանավորվածություն չի եղել։

Մարուքյանը նշել է, որ օրերս Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրել։ «Այսինքն, տեսեք տարբերությունը։ Սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է։ Հայաստանն այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մարուքյանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից հուլիսի 26-ին ուղարկված հումանիտար բեռն այս պահին սահմանային հատվածում կանգնած է, իսկ Հայաստանի կառավարությունը մինչ այդ ևս 500 տոննա բեռ ուղարկել էր, սակայն դա նույնպես Գորիսի պահեստներում է, քանի որ միջանցքով անցկացնել հնարավոր չի եղել։

Նա հավելեց, որ Ադրբեջանում փորձել են հրատապ կարգով հավաքել այդ երկրում հավատարմագրված դեսպաններին և պատմել, թե «իրենք պատրաստ են բեռներ տրամադրել Աղդամի ճանապարհով, ինչպես պայմանավորվել են Բրյուսելում»։ «Դա սուտ է, և, բնականաբար, դրան համապատասխան արձագանք կտրվի»,- հայտարարել է Մարուքյանը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը Լաչինի միջանցքի «տերերից» մեկն է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Կա Լաչինի միջանցք, որն Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ հաստատված՝ Հայաստանի հետ կապը պահպանող միակ ճանապարհն է։ Հայաստանի համար հայտնի միակ միջանցքն այդ միջանցքն է, կյանքի ճանապարհը դա է, հիմա մենք այդ կյանքի ճանապարհով փորձում ենք հումանիտար բեռներ փոխանցել»,- ասաց նա։

Մարուքյանը հստակեցրեց, որ Ադրբեջանի սպեկուլյացիաներից խուսափելու համար ի սկզբանե հայտարարել են, որ որևէ նպատակ չունեն այնպես անել, որ բեռնատարների մոտենալն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետին անակնկալ լինի ադրբեջանցիների համար։ «Մենք ասում ենք, որ բեռնատարները հասել են սահմանային հատված, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կարող են բեռները վերցնել և փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Սրանք են մեր քայլերը, և տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ կետից չի կարողանում բռնվել, որ մեր քայլը պրովոկացիա որակի, հիմա էլ ասում են, թե Բրյուսելում պայմանավորվել ենք Աղդամի ճանապարհի մասին։ Դա ակնհայտ սուտ է։ Ես կարծում եմ, որ Շառլ Միշելի գրասենյակից ևս պետք է արձագանքեն այս ստին, որովհետև այն կառուցված է Շառլ Միշելի հայտարարության հիման վրա»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում