Տարածաշրջանային

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի զինվորական դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ալեքպերով Իլքին Էլբրուս օղլուն ինքնասպան է եղել հրազենի կրակոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի զինվորական դատախազությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության դրդելու հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում