Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անհետ կորած զինծառայողների ծնողները Բաղրամյան պողոտան փակել էին նաև անցած շաբաթ՝ կրկին նույն պահանջով։ Նրանք բողոքում են, որ իրենց որդիների գործերով որևէ բան չի արվում։
Զինծառայողների ծնողները պնդում են, որ չեն բացելու պողոտան, մինչև չհանդիպեն վարչապետի հետ։
Կարդացեք հոդվածը` Русский