Մոսկվան Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման ընթացքում ռուսական կողմը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եռակողմ և երկկողմ հանդիպումների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ առանձնացնելով հանդիպումների հիմնական թեմաները։

Ըստ գերատեսչության՝ նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության բնականոն կյանքի վերականգնման անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները վերահաստատել են եռակողմ համաձայնագրերի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացման կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, ինչպես նաև հասարակական գործիչների և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսություն մեկնարկը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային՝ շեշտը դնելով մնացած տարաձայնությունների հաղթահարման վրա», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ երկկողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, բացի երկկողմ օրակարգի և միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկումից, «կողմ են արտահայտվել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համագործակցության վերականգնմանը»։

Իսկ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպմանը «վերլուծվել են ռուս-հայկական օրակարգի ամենաակտուալ թեմաները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ուղղություններում»։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», - նշված է հաղորդագրությունում։

Հայերեն العربية English Русский Türkçe

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել