1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել է ուկրաինական հացահատիկի պահեստարաններին ռուսական ուժերի հարվածները և հայտարարել է Ուկրաինային հերթական ֆինանսական օգնությունը տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ում։
«Ես խստորեն դատապարտում եմ ռուսական հարվածները ուկրաինական հացահատիկի պահման և արտահանման ենթակառուցվածքներին․․․ Այսօր Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրոյի չափով հերթական տրանշն է հատկացրել Ուկրաինային՝ օգնելու, որ երկիրը շարունակի գործել և վերանորոգի ենթակառուցվածքները», - գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ ապագայում ավելի շատ օգնություն կհատկացվի։
I firmly condemn the Russian strikes on Ukrainian grain storage and export infrastructure.
As Russia continues its ruthless war, we continue to support Ukraine.
Today we paid another €1.5 billion, to help keep the state running and repair infrastructure.
More will come. pic.twitter.com/09aVv5mpIh
— Ursula von der Leyen (@vonderleyen) July 25, 2023