Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի Թուրքիայի խորհդարանը․ Էրդողան

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի Թուրքիայի խորհդարանը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի հուլիսի 24-ի նիստից հետո ունեցած ելույթում, մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ստոկհոլմի անդամակցության հեռանկարները, նշել է, որ այդ հարցը որոշելու է Թուրքիայի խորհրդարանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Մարմինը, որը վերջնական որոշում կկայացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիայի խորհրդարանն է։ Մենք կասկած չունենք, որ մեր պատգամավորները կանեն այն ամենը, ինչ պահանջում է մեր երկրի շահը»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ դաշինքին Շվեդիայի անդամակցության գործընթացի հետ կապված փոխադարձ քայլերը հստակեցվել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի, Շվեդիայի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ։

«Մենք կկատարենք մեր մասը (Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների - խմբ.), երբ մեր խորհրդարանի աշնանային նստաշրջանը մեկնարկի»,- ասել է Էրդողանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում