Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Biel International Chess Festival-ում

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Biel International Chess Festival-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջող մասնակցություն է ունեցել Biel International Chess Festival-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Բիլ քաղաքում կայացա բլից մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը, 13 հնարավորից հավաքելով 11 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում Կոսովոն ներկայացնող Նդերիմ Սարացին է, իսկ եռյակը եզրափակում է Կուբայից Էրնեստո Լուիսը:

Biel International Chess Festival-ին ընդհանուր առմամբ մասնակցում էր 130 շախմատիստ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում