Հասարակական

Սովորի՛ր, որ սովորեցնես. «Թումո» ակադեմիան հայտարարում է նոր ընդունելություն

2 րոպեի ընթերցում

Սովորի՛ր, որ սովորեցնես. «Թումո» ակադեմիան հայտարարում է նոր ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանքի անցնելու հնարավորություն է ստեղծվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում. «Թումո» ակադեմիայում մեկնարկել է հայտերի ընդունման երկրորդ փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ից, 2023-ի ապրիլին իր գործունեությունը սկսած «Թումո» ակադեմիան հայտարարում է հայտերի ընդունման երկրորդ փուլի մասին: Վեցամսյա ծրագրին կարող են դիմել 21 տարեկանը լրացած այն անձինք, որոնք ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում` երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, ստեղծագրություն, և հետագայում աշխատել որպես դասընթացավար Երևանի, Գյումրու, Դիլիջանի կամ Կապանի «Թումո» կենտրոններում:

Ըստ աղբյուրի՝ ծրագիրը բաղկացած է երկու փուլից` ուսուցում (տևողությունը` երեք ամիս) և պրակտիկա (տևողությունը` երեք ամիս): Եռամսյա ինտենսիվ ուսուցման փուլում, որը կանցկացվի «Թումո Երևան»-ում, մասնակիցներին կտրամադրվի կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաև կացարան, եթե նրանք մարզերից են: Վճարովի պրակտիկան մասնակիցները կանցնեն` դասավանդելով կամ «Թումո Երևան»-ում, կամ այն մարզային կենտրոնում, որում հետագայում ցանկանում են աշխատել: Հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ:

Նշվում է, որ «Թումո Ակադեմիա» դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումըacademy.tumo.orgկայքում` մինչև 2023-ի օգոստոսի 25-ը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում