Տարածաշրջանային

Իրանը հերքել է Ռուսաստան ԱԹՍ-ներ արտահանելու մասին պնդումները

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Ռուսաստան ԱԹՍ-ներ արտահանելու մասին պնդումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հերքել է Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերը արտահանելու մասին պնդումները՝ նման մեղադրանքերը որակելով անհիմն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Անդրադառնալով Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու պատճառաբանությամբ Իրանի դեմ ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուն՝ խոսնակը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում:

«Ինչպես բազմիցս պաշտոնապես հայտարարվել է՝ Ուկրաինայի դեմ իրանական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստան արտահանելու պնդումը անհիմն մեղադրանք է»,-նշել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում