Հասարակական

Դատախազները, քննիչները և ՄԻԵԴ դատավորը քննարկել են խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատումը

1 րոպեի ընթերցում

Դատախազները, քննիչները և ՄԻԵԴ դատավորը քննարկել են խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի 21-ին հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում:

Ըստ աղբյուրի՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են վերոնշյալ ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ իրավաբանության մեջ ամրագրված կայուն նախադեպային մոտեցումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրավունքի չարաշահման համատեքստում խոսքի ազատության մեկնաբանության առանձնահատկություններին:

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում