Հասարակական

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Միներալնիե Վոդի-Երևան ինքնաթիռը մեկնումից կարճ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել

1 րոպեի ընթերցում

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Միներալնիե Վոդի-Երևան ինքնաթիռը մեկնումից կարճ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, արտակարգ կերպով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Авиаторщина» Telegram ալիքից։

Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։ Նշվում է, որ պոկվել է ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը։ Ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում:

«Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ մեկնաթռիչքի օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել», - ասված է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում