Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:

«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն Русский