Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկի պատճառով տուժածների թիվը գերազանցել է 700-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 18-ից առնվազն 709 մարդ է տուժել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավազամրրիկի պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

«Հուլիսի 18-ի ժամը 6:00-ից առնվազն 709 մարդ է դիմել նահանգի առողջապահական կենտրոններ։ Այս պահին նրանցից 44-ը հոսպիտալացված են, մնացածն ամբուլատոր բուժում է ստացել», - ասել է նա։

Oդերևութաբաններն իրենց հերթին տեղեկացրել են, որ հուլիսի 20-ին նահանգի վարչական կենտրոն Զաբոլ քաղաքում մոլեգնել է սաստիկ քամի՝ մինչև 104 կմ/ժ արագությամբ։ Առաջացած փոշին օդանավակայանի օդերևութաբանական կայանում հորիզոնական տեսանելիությունը իջեցրել է մինչև 300 մ:

Մոհեբին հուլիսի 19-ին հայտնել էր, որ ավազամրրիկի հետևանքներից առնվազն 474 մարդ է տուժել մեկ օրում, նրանցից 30-ը հոսպիտալացվել է:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս