Տարածաշրջանային

Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մոտ 51 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մոտ 51 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներդրումներ ներգրավելու նպատակով դեպի Պարսից ծոցի երկրներ շրջագայությունը ավարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ (ԱՄԷ) ստորագրված մոտ 51 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերով։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի Կապի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև ստորագրվել է 50,7 միլիարդ դոլարի պայմանագրեր։

Տեղեկության համաձայն՝ պայմանագիրը ներառում է էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի, ֆինանսների, առողջապահության, պարենի, զբոսաշրջության, անշարժ գույքի, շինարարության, պաշտպանական արդյունաբերության, արհեստական ​​բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտները։

Ըստ այդմ՝ երկու երկրների միջեւ ստորագրվել է 14 նոր փաստաթուղթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում