Հասարակական

ՆԳՆ ՓԾ տնօրենը Լիտվայի ՆԳՆ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ՓԾ տնօրենը Լիտվայի ՆԳՆ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հուլիսի 19-ին ընդունել է Լիտվայի ՆԳՆ պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը և ծառայության տնօրենի տեղակալները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Կամո Ցուցուլյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկկողմ փոխգործակցությունը։ Ծառայության տնօրենը ընդգծել է Եվրամիության «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն իրականացնելու են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ, ինչի հիմնական նպատակն է, ի թիվս այլ գործողությունների, նաև աջակցել ՆԳ փրկարար ծառայությունում ընթացող բարեփոխումներին։

«Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել միասնական աշխատանքով նախանշել հետագա համագործակցության ուղղությունները։

Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստանի փրկարար ծառայության՝ երկրաշարժների հետևանքների հաղթահարման գործնական կարողություններով և հույս հայտնել, որ ոլորտում հայկական փորձը օգտակար կլինի նաև լիտվացի գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և Լիտվայի փրկարար ծառայության դեպարտամենտի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, կինոլոգիական և ջրափրկարարական ծառայությունների ոլորտներում փորձի փոխանակման, նաև կրթական ծրագրերի անցկացման հնարավորություններին վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում