Տարածաշրջանային

Իրանը միջազգային ավիացիոն կոնսորցիում կստեղծի

1 րոպեի ընթերցում

Իրանը միջազգային ավիացիոն կոնսորցիում կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փոխնախագահը հրապարակել է ավիացիայի և ինքնաթիռաշինության ոլորտում այլ երկրների հետ համատեղ կոնսորցիում ստեղծելու ծրագրերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցով տեղակալ Ռուհոլլա Դեհղանի Ֆիրուզաբադիի հայտարարությունը:

«Նախատեսվում է Իրանի մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծել առևտրային ինքնաթիռների արտադրության համար: Մենք պետք է առնվազն 20 տոկոս մասնաբաժին ունենանք այդ կոնսորցիումում»,-ասել է նա:

Մայիսի վերջին իրանական արտադրության «Սիմորգ» կոչվող տրանսպորտային ինքնաթիռը հաջողությամբ իրականացրեց իր առաջին թռիչքը ՝ շնորհանդեսից մեկ տարի անց:

«Սիմորգ» ինքնաթիռը նախագծվել և արտադրվել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կողմից, որը Իրանի պաշտպանության նախարարության դուստր ձեռնարկությունն է:

Իրանի իշխանությունները հայտարարում են, որ այդ ինքնաթիռի մշակումն ուղղված է երկրի պաշտպանունակության բարձրացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում