Պաշտոնական

Մեր խնդիրն է՝ լիարժեք քայլես, սովորես և աշխատես. ՀՀ վարչապետը՝ 44-օրյա պատերազմում վիրավորված Արամ Արզումանյանին

5 րոպեի ընթերցում

Մեր խնդիրն է՝ լիարժեք քայլես, սովորես և աշխատես. ՀՀ վարչապետը՝ 44-օրյա պատերազմում վիրավորված Արամ Արզումանյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արամի ծնողներին վարչապետը հանդիպել էր հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգը 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարց:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը լսել է Արամ Արզումանյանին, պատասխանել նրա հարցերին, իսկ նախարարը ներկայացրել է կարգի փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ, տեղեկացրել, որ Արամին տրամադրվել են ժամանակակից բարձրորակ պրոթեզներ, ինչը նպաստել է նաև նրա քայլելու հնարավորությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաշմանդամության կարգի տրամադրման քաղաքականությունը Կառավարությունը բերում է միջազգային ստանդարտի: «Կարգը նպատակ չէ, այն միջոց է՝ խնդիր լուծելու համար: Քաղաքականության իմաստը հետևյալն է. այդ մեթոդաբանությունն ասում է՝ մի գնահատի՝ մարդը ոտքեր ունի, թե՞ ոչ, այլ գնահատի՝ կարողանո՞ւմ է քայլել, որևէ ձևով նրա քայլելու ընդունակությունը վերականգնվե՞լ է, թե՞ ոչ: Եվ մենք համարում ենք, որ այդ քաղաքականությունը ճիշտ է: Մեր քաղաքականությունն անձի ֆունկցիաները վերականգնելն է: Բոլորս անընդհատ կենտրոնանում ենք կարգի վրա, սակայն կարգը նպատակ չէ: Պետք է գնահատել, թե ֆունկցիոնալությունն ինչքանով է վերականգնված: Պետք է կարգի տրամադրման մեթոդը փորձենք հասկանալ՝ ինչքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ պետք է անել, որ արդյունավետությունը բարձր լինի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է առավելագույնն անի՝ անձի ֆունկցիոնալությունը վերականգնելու համար: «Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր եղբայրներին և զավակներին պիտի ապահովենք լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխանող պրոթեզներով:

Մենք ուզում ենք, որ ոչ թե դուք և մեր մյուս զավակներն ու եղբայրները հաշմանդամության կարգ ունենան, այլ որ լիարժեք վերականգնվեք, կարողանաք կրթություն, աշխատանք ստանալ, այսինքն՝ լիարժեք գործունեություն ծավալել և ձեր գործունակությունը վերականգնվի: Այն դեպքերում, երբ սա չի հաջողվի, փորձաքննությամբ հաշմանդամության կարգը կսահմանվի, որը մեզ ազդակ կտա, որ ֆունկցիոնալության խնդիր կա»,- ասել է վարչապետը:

Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է ստացել ավելի քան 1400 զինծառայող:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ հաջորդ տարվանից հանրապետությունում ներդրվելու է Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը: «44-օրյա պատերազմի հաշմանդամություն ունեցած անձանց հենց առաջին փուլում պետք է ընդգրկել այս համակարգում: Մեր խնդիրն այն չէ, որ ասես՝ այս ի՞նչ լավն է Կառավարությունը՝ ինձ առաջին կարգի հաշմանդամության կարգ տվեց: Մեր խնդիրն այն է, որ դու լիարժեք քայլես, վազես, սովորես, աշխատես, ապրես: Խնդրում եմ՝ մեզ նաև մի մղեք այն ուղղությամբ, որ հաշմանդամության կարգ տրամադրենք ու ասենք՝ այս ի՞նչ հարց լուծեցինք: Մեզ պետք է, որ դուք չունենաք հաշմանադամության կարգ: Մեզ պետք է այնպիսի ժամանակակից ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել, որը և հարմարավետ կլինի, և ֆունկցիոնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը շարժվելու է հաշմանդամության կարգ տամադրելու նոր մեթոդաբանության ստանդարտով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Արամ Արզումանյանը բարձրացրել է առողջության հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նախարար Մկրտչյանին հանձնարարել է և՛ Արամի, և՛ հաշմանադամություն ունեցող մյուս տղաների առողջության հետ կապված լրացուցիչ խնդիրների լուծման համար, ըստ անհրաժեշտության, ներկայացնել Կառավարության որոշման նոր նախագիծ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպել նոր հանդիպում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող այլ տղաների մասնակցությամբ, քննարկել խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Վարչապետ Փաշինյանը հետևել է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությանը

Վարչապետ

Վարչապետ Փաշինյանը հետևել է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությանը

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում