Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում ընթանում են կոյուղու եւ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Բանդեր» թաղամասում արդեն մեկուկես ամիս է, ինչ մեկնարկել են կոյուղու եւ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները, որոնք ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասի կոյուղու եւ դրենաժային համակարգի պայմանագրային արժեքը կազմում է 218 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Կոյուղագիծը եւ դրենաժային համակարգը կառուցվում են 2700 գծամետր երկարությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում «Բանդեր» թաղամասի դրենաժային համակարգը և կոյուղագիծը կմիացվեն Վարդենիսի մաքրման կայանին՝շուրջ 700 տնտեսությունների առանձնատների եւ հողամասերի համար լուծելով կենսական կարեւոր նշանակության խնդիր։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի հունիսի սկզբներից եւ կավարտվի այս տարվա հոկտեմբերին։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 15 տոկոսով։

Վերջերս «Բանդեր» թաղամասի շինաշխատանքները տեղում դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որի ընթացքում զրուցել է շինարարների հետ, արել համապատասխան դիտողություններ եւ առաջարկություններ, նկատված թերությունները եւ բացթողումները շտկելու նպատակով տվել մի շարք հանձնարարականներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները