Տարածաշրջանային

Իրանի հարավ-արևելքում մեկ օրում ավելի քան 470 մարդ է տուժել ավազամրրիկի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավ-արևելքում մեկ օրում ավելի քան 470 մարդ է տուժել ավազամրրիկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավազամրրիկի հետևանքով Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում մեկ օրում առնվազն 474 մարդ է տուժել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

«Սիստանի մարզում քամու նոր ալիքից հետո… 474 մարդ դիմել է հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ։ Նրանցից առնվազն 30-ն այժմ հոսպիտալացված է», - ասել է նա:

Հաղորդվում է, որ հուլիսի 19-ի առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով իշխանություններն ստիպված են եղել չեղարկել ավիաչվերթը Թեհրանից դեպի նահանգի վարչական կենտրոն Զաբոլ։

Մոհեբին հուլիսի 18-ին Tasnim գործակալությանը հայտնել էր, որ մեկ օրից պակաս ժամանակում առնվազն 257 մարդ է տուժել ավազամրրիկից, նրանցից 8-ը հոսպիտալացվել է

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում