Վրաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 75%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվարից մինչը հունիս գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը, ինչը 75,7 %-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Կես տարում այդ երկրի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 12,4%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է մոտ 343,9 մլն դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 34,4%), իսկ ներմուծումը՝ մոտ 927,2 մլն դոլար (+31,1%)։

2023 թվականի հունվար-հունիսին Վրաստանի առևտրային գործընկերների թվում առաջին տեղն զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը գերազանցել է 1,4 միլիոն դոլարը, ինչը 12,4 %-ով ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից։ Երրորդ տեղն զբաղեցրել է ԱՄՆ-ն, նրա հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 820 մլն դոլարը, ինչը 38,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները։

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 10,2 մլրդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 20,1%)։ Արտահանումը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար (աճը՝ 19,3%), իսկ ներմուծումը` ավելի քան 7,2 մլրդ դոլար (աճը՝ 20,4%)։ Ընթացիկ տարվա վեց ամսում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը գերազանցել է 4,1 մլրդ դոլարը (ընդհանուր առևտրաշրջանառության 40,5%-ը):

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս