Տարածաշրջանային

Իրաքյան Քրդստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

1 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հուլիսի 18-ին այցելել է Ադրբեջան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նեչիրվան Բարզանիի դեմ առ դեմ հանդիպումը, որը հաջորդիվ շարունակվել է ընդլայնված կազմերով։

Զրույցի ընթացքում քննարկվել են Իրաքյան Քրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, էներգետիկ ոլորտում համագործակցության, զբոսաշրջության հնարավորությունների ավելացման, ուղիղ չվերթների բացման և այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում