Տարածաշրջանային

Ռուսաստանցիների հոսքը Վրաստան կես տարում ավելի քան կրկնակի աճել է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանցիների հոսքը Վրաստան կես տարում ավելի քան կրկնակի աճել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքացիների թիվը, որոնք հունվարից մինչև հունիս այցելել են Վրաստան, գերազանցել է 577 հազարը, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Նշվում է, որ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունից ժամանածների թիվը կազմել է 577,6 հազար, ինչը 133,7 %-ով ավելի է 2022 թվականի առաջին վեց ամսվա տվյալներից։ Այցելուների թվով Ռուսաստանը զիջում է միայն Թուրքիային, որտեղից Վրաստան է ժամանել 582,5 հազար մարդ (աճը՝ +122,2%)։ Միջազգային այցելուների ընդհանուր թիվը գերազանցել է 2,8 միլիոնը, ինչը 2022 թվականի տվյալներից ավելի է 75,9 %-ով։

Ըստ գերատեսչության՝ 2023 թվականին ակտիվորեն Վրաստան են այցելել նաև Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքացիները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում