Տարածաշրջանային

Էրդողանն անդրադարձել է Մոսկվայի որոշմանը «հացահատիկի գործարքի» ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Էրդողանն անդրադարձել է Մոսկվայի որոշմանը «հացահատիկի գործարքի» ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդադարձել է «հացահատիկի գործարքին», որի ժամկետը երկարաձգելուց պաշտոնական Մոսկվան հրաժարվել է։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Էրդողանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնուամենայնիվ ցանկանում է շարունակել «հացահատիկի միջանցքի» նախաձեռնությունը։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է շարունակել այս նախաձեռնությունը։ Այդ հարցի շուրջ հեռախոսազրույց կունենան Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Վերադառնալուց հետո ես քննարկումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օգոստոսին մենք կհանդիպենք Պուտինի հետ և մանրամասն կքննարկենք այս թեման»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնարկող Պարսից ծոցի երկրներ շրջագայության ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի հիմնական օրակարգը փոխադարձ տնտեսական ներդրումներն են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում