Հասարակական

Վարդավառի միջոցառումները Երևանում մեկնարկել են ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով

1 րոպեի ընթերցում

Վարդավառի միջոցառումները Երևանում մեկնարկել են ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեքենաների շքերթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆմասնագիտացված տեխնիկայով:

Նշվում է, որ տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

«Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում