Հասարակական

Երևանում առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորում

1 րոպեի ընթերցում

Երևանում առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 15-ին առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար, ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրել է Մեղվաբուծության զարգացման ռազմնավարական ծրագիրը։ Ելույթներ են հնչել նաև Հայաստանում մեղվաբուծության զարգացման նախադրյալների ու առկա խոչընդոտների, մեղրի արտահանման ներուժի, հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ։

Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, քաղաքային (ուրբան) մեղվապահությանը, օրգանական մեղվաբուծության առանձնահատկություններին, առավելություններին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում