Տարածաշրջանային

Ինդոնեզիայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Հանդիպումը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում։

Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումների կատարման ընթացքը և Աֆղանստանում առկա իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում