Տարածաշրջանային

Հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարն ու Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը

1 րոպեի ընթերցում

Հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարն ու Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետն ամբողջությամբ փակելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ պնդել է իր կեղծ թեզը, թե պատրաստ են ապահովել բուժօգնության կարիք ունեցողների տեղաշարժը միջանցքով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, եթե պահպանվեն անցակետի կանոնները։

Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն պարբերաբար հերքում է Արցախում հումանիտար ճգնաժամի առկայության փաստն ու կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններ է տարածում Արցախում տիրող իրավիկճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու եղանակով արցախահայերին օգնելու պատրաստակամության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում