Տարածաշրջանային

Թեհրանում Իտալիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թեհրանում Իտալիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Իտալիայի դեսպան Ջուզեպպե Պերոնեին՝ բողոքելու Իտալիայի խորհրդարանի որոշ անդամների և հակաիրանական ահաբեկչի հանդիպման դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն։

Իրանի ԱԳՆ պաշտոնյան ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Իտալիայի միջազգային պարտավորությունները՝ նշելով, որ մի քանի իտալացի օրենսդիրների հանդիպումը ահաբեկչի հետ ահաբեկչության խթանման օրինակ է։ Պաշտոնյան նշել է, որ Իրանը դա կտրականապես դատապարտում է:

Իտալիայի դեսպանը պատասխանել է, որ որքան հնարավոր է շուտ իր երկրին կտեղեկացնի խնդրի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում