Տարածաշրջանային

Արաբական Միացյալ Էմիրությունները բանտից ազատ է արձակել 15 իրանցու

1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունները բանտից ազատ է արձակել 15 իրանցու

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հայտարարել է, որ 15 իրանցի բանտարկյալներ, որոնց ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայիդը ներում է շնորհել, շուտով կվերադառնան հայրենիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հայտարարությունը հետևել է նախարար Հոսեյն Ամիր Աբդոլհիանի՝ անցյալ ամիս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցին, որտեղ նաև խորհրդակցություններ է անցկացրել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նախարարությունից նաև ընդգծել են, որ լրջորեն կշարունակեն հյուպատոսական և դատական աջակցություն ցուցաբերել արտերկրում գտնվող իրանցիներին, այդ թվում բանտարկյալներին և պաշտպանել նրանց իրավունքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում