Հասարակական

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, շրջանավարտները Կոմիտեի նախագահի հետ զրուցել են կոռուպցիայի, դրա տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեխանիզմներին առնչվող հարցերի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով շրջանավարտներին հետաքրքրող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ քննիչի աշխատանքից, անդրադարձել կոռուպցիոն հանցագործությունների քննության առանձնահատկություններին, բացահայտումների ցուցանիշներին, նաև խոսել ոլորտի օրենսդրական կարգավորումներից ու հակակոռուպցիոն կրթության ներդրման անհրաժեշտությունից: Նրա խոսքով՝ այսօր հակակոռուպցիոն պայքարում հաջողելու համար էական նշանակություն ունի նաև հանրության ներգրավվածությունն ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորումը, որի համար կարևոր նախադրյալ պետք է լինի հակակոռուպցիոն պատշաճ կրթության ներդրումը: Կոմիտեի նախագահն ընդգծել է պատժի անխուսափելիության սկզբունքի կարևորությունը. ըստ նրա ՝ պետք է հասնել նրան, որպեսզի յուրաքանչյուր ոք համոզված լինի, որ կոռուպցիայի ոչ մի դրսևորում անպատիժ չի մնալու:

Նշվում է, որ, ներկայացնելով միջազգային համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քայլերը՝ Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր այլ երկրների իրավապահ կառույցների հետ տարվող աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում