«Երևանյան բեսթսելեր». Ռուբեն Եսայանի վեպն` առաջատար. հայ գրականություն.հունիս, 2023

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ...

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն երկրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը՝ տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ

Մհեր Արշակյանի «Փսևդոստիխներ» -ը երրորդ տեղում է։ Այս գրքի բանաստեղծությունների մի մասը կարելի է դիտարկել իբրև ոճի «պարոդիա», մյուս մասը՝ որպես բովանդակության «պարոդիա»: Որոշ գործեր կարող են «հավակնել» նախկին բանաստեղծության կարգավիճակին: Բայց դրանք բոլորը վերջին անգամ են բանաստեղծություն:

Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գիրքը չորրորդ տեղում է։ Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» նոր գրքում տեղ են գտել վերջին տարիներին գրված ստեղծագործությունները։ Եռամաս գրքի առանցքում Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներն են, երկրաշարժը, համավարակը, Երևան քաղաքի և ընդհանրապես ուրբան հիշողությունը։ Փորձառել ընթերցողին ու ընթերցանությունը, վերամտածել գրարվեստը, խնդրականացնել գրող լինելու, լեզվի, վիպասանության ձևերն ու ասելիքները։

Մուրացանի «Գևորգ Մարզպետունին» հինգերորդ տեղում է։ Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:

Վեցերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»վեպը: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Վախթանգ Անանյանի պատմվածքները յոթերորդ տեղում են։ Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խոր պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանական «մարդ-բնություն» թեմատիկայում արժևորվում և կողք կողքի հանդես են գալիս մարդն ու բնությունը: Գրողի՝ բնության կերպավորման առանձնահատկություններից է անթրոպոմորֆիզմը՝ բնության շնչավորումը, բուսական ու կենդանական աշխարհի «հոգեբանության» բացահայտումը: Սակայն բնությանն ու կենդանիներին «շնչավորելով, հոգի տալով»՝ Վ. Անանյանը ոչ միայն չի մոռանում, այլև կարևորում ու գնահատում է մարդուն որպես բնության ամենաբարձր և կատարյալ ստեղծագործություն, բնության անքակտելի ու անբաժանելի մասնիկ, ընդգծում մարդու և բնության սերտ կապը, ներդաշնակությունը, փոխադարձաբար միմյանց վրա ազդելու հավերժական ընթացքը:

Րաֆֆու «Խենթը» ութերորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» իններորդ տեղում է։ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը):

Ավետիք Իսահակյանի ժողովածուն տասներորդն է։ Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում: ​ ​

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Ռուբեն Եսայան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» հեղ․հրատ 338
2 Նոր Գրիգոր Քեշիշյան «Շելա» Դավինչի 65
3 Նոր Մհեր Արշակյան «Փսևդոստիխներ» Անտարես 29
4 * Արամ Պաչյան «Եթե սա գրող է» էջ 22
5 *

Մուրացան

«Գևորգ Մարզպետունին»

Էդիթ Պրինտ 19
6 -4

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 19
7 * Վախթանգ Անանյան Պատմվածքներ Էդիթ Պրինտ 17
8 *

Րաֆֆի

«Խենթը»

Անտարես 17
9 * Րաֆֆի «Խաչագողի հիշատակարանը» Անտարես 17
10 * Ավետիք Իսահակյանի ժողովածու Էդիթ Պրինտ 17

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում