Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Էրդողանի հետագա բանակցությունների թեման
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցը ներկայումս չի ներառում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հեռախոսազրույցներ։
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ։
«Նման հեռախոսազրույց նախանշված չէ», - հակիրճ ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս տարվա հուլիսի 17-ին հացահատիկի գործարքը դադարեցնելու խնդրի շուրջ երկու առաջնորդների բանակցություններին առնչվող հարցին։
Կարդացեք հոդվածը` Русский