Տարածաշրջանային

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման գործում

1 րոպեի ընթերցում

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում, սակայն նման առաջարկ չի ստացել։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով « ТАСС »-ին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամլո ասուլիսում։

«Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից Թուրքիան ոչ մի ռազմանավ չի թողել իր նեղուցներով՝ պահպանելով Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։ Ավարտվել է ռուս-ուկրաինական պատերազմի 504-րդ օրը։ Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում պատերազմը դադարեցնելու համար և այդ նպատակով հաջողությամբ իրականացնում ենք նեղուցների մասին Մոնտրյոյի կոնվենցիան»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում