Հասարակական

Ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցից դրամարկղի գումարը պահանջած տղամարդուն

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցից դրամարկղի գումարը պահանջած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացել, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

«Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը:

Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդը Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:

Նշվում է, որ 32-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում