Տարածաշրջանային

Իրանի օդանավակայանում ուղևորուհու ստամոքսում հաշիշի 126 պարկուճ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Իրանի օդանավակայանում ուղևորուհու ստամոքսում հաշիշի 126 պարկուճ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի կենտրոնական Սպահան նահանգի օդանավակայանում խուզարկության ժամանակ կնոջ ստամոքսում հաշիշի առնվազն 126 պարկուճ է հայտնաբերվել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Ըստ տեղեկատվության՝ Սպահանից թռչող կնոջ պահվածքը իրավապահներին կասկածելի է թվացել։ Նրան բերման են ենթարկել, որից հետո կատարվել է բժշկական փորձաքննություն։ Այն ցույց է տվել, որ կասկածյալի ստամոքսում թմրամիջոց պարունակող պարկուճներ կան։

Կինը խոստովանական ցուցմունք է տվել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ստամոքսից հանել են հաշիշի 126 պարկուճ։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է մոտավորապես 1,74 կգ։ Գործն ուղարկվել է դատարան՝ հետագա քննության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում