Միջազգային գործընկերներից ակնկալում ենք շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Բրունո Ռըտայոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ժողովից:

«Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի և Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ և Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ-ի համար կարեւորություն ունեցող հարցերում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար:

Բրունո Ռըտայոն նշել է, որ այս հանդիպումն իր համար առաջին հերթին լավ բարեկամների հետ շփվելու սպասված առիթ է, որը հնարավորություն կտա նորություններ իմանալ Հայաստանի և արցախահայության մասին: Նա հայտնել է, որ Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի բնակիչները: Բրունո Ռըտայոն հավելել է, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը լուրջ հարցականի տակ են դրել ժողովրդավարության ուղով տարածաշրջանի զարգացումը:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են միջազգային հանրությանը սրա մասին և գործընկերներից ակնկալում շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:

Հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ աշխատանքային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայերեն English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան