Հասարակական

Սուրեն Պապիկյանը զորամասում հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը զորամասում հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին:

«Այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից:

Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ հետաքրքրվել եմ քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:

Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում