Հասարակական

Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 10-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել հայ-գերմանական հաջող համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ Գիտության կոմիտեն վերակազմավորվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի: Անդրադարձ է եղել նաև Գերմանիայի կրթական ծրագրերի փորձին, որոնցով հետաքրքրված են հայաստանցի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Ըստ աղբյուրի՝ Յենս Բրանդենբուրգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գիտության ոլորտում հայ-գերմանական ընթացիկ ծրագրերի խորացման պատրաստակամությունը, ինչպես նաև եվրոպական կրթական հարթակներում Հայաստանի լիարժեք ներկայացուցչության ապահովման հարցում գերմանական աջակցությունը:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գերմանացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ակնկալում ենք նաև աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման հարցում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում