Տարածաշրջանային

Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը կապել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը կապել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե եվրոպացիները ԵՄ անդամակցության հարցում «ճանապարհ բացեն» Թուրքիայի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը այս մասին խոսել է Ստամբուլում՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» կուրսին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) բոլոր դրույթները:

Միևնույն ժամանակ, Էրդողանը Ստոկհոլմի դիմումի թեման կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ:

«Նախ՝ ճանապարհ բացեք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք «Շվեդիայի դիմումի համար» ՆԱՏՕ, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի դեպքում: Թուրքիան 50 տարի սպասում է ԵՄ-ի դռների առջև»,-ասել է նա:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում