Տարածաշրջանային

Իրանում ատրակցիոնի խափանման հետևանքով 9 դեռահաս է տուժել

1 րոպեի ընթերցում

Իրանում ատրակցիոնի խափանման հետևանքով 9 դեռահաս է տուժել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կենտրոնական Սպահանի նահանգի զվարճանքի զբոսայգում ատրակցիոնի խափանման հետևանքով առնվազն 9 դեռահաս է տուժել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի երեկոյան։ Շահագործման ընթացքում շղթայական կարուսելը խափանվել է, և այնտեղից բոլորը ցած են ընկել բարձրությունից։ Տուժածները 13-ից մինչև 15 տարեկան են՝ 6 աղջիկ, 3 տղա։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են մեջքի վնասվածքներով, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։

Պատահարի պատճառները պարզվում են։ Ներկայումս ատրակցիոնների զբոսայգին դադարեցրել է աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում