Սպորտ

Պատանի ծանրորդները Եվրոպայի առաջնությունում արդեն 5 ոսկե մեդալ են նվաճել

2 րոպեի ընթերցում

Պատանի ծանրորդները Եվրոպայի առաջնությունում արդեն 5 ոսկե մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հուլիսի 9-ին պատանեկան ԵԱ-ի կրկնակի հաղթող է դարձել 16-ամյաԷմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում Էմման ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալների: Ի դեպ, հրում վարժությունում գլխավերևում պահելով 129 կգ կշռող ծանրաձողը՝ Էմմա Պողոսյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների ռեկորդ է սահմանել: Հայ մարզուհին Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող էր դարձել նաև 2022 թվականին՝ մինչև 15 տարեկանների պայքարում:

Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է նաև 89 կգ քաշայինՎալերիկՄովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել է 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին:

Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել էԱննաԱմրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշայինՀովհաննեսՂահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ կանանց 71 կգ քաշային պայքարումԱլինաՍուքիասյանըբրոնզե մեդալ էր նվաճել՝ 185 կգ արդյունքով (85+100 կգ):

Ավելի վաղ, պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաևԺորաԳրիգորյանը(61 կգ) ևՍերյոժաԲարսեղյանը(67 կգ), իսկԿառլենԴավթյանը(49 կգ) ևՅուղաբերԱմրոյանը(40 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում