Սպորտ

Պատանի ըմբիշները ընդհանուր առմամբ 10-ը մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Պատանի ըմբիշները ընդհանուր առմամբ 10-ը մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել է ընդհանուր առմամբ 10-ը մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունգարական Կապոսլավ քաղաքում ընթացող առաջնությունում ազատ ոճից ոսկե մեդալակիր է դարձել Եղիշե Մովսիսյանը (62 կգ), փոխչեմպիոններ են դարձել ԱրմենՊապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48կգ): Իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ), Դավիթ Դավթյանը (57 կգ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և նույնքան բրոնզե մեդալ: Փոխչեմպիոններ են դարձել Պետրոս Բաղրամյանը (57 կգ) և Գառնիկ Մանուկյանը (41 կգ): Բրոնզ են նվաճել Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում