Տարածաշրջանային

Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկել են համատեղ նախագծերը

1 րոպեի ընթերցում

Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկել են համատեղ նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և Իրաքի նավթի նախարարները քննարկումներ են անցկացրել համատեղ նախագծերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Գանին հանդիպել են Վիեննայում OPEC-ի հանդիպման շրջանակներում:

Երկու երկրների նավթի նախարարները քննարկել են նավթային ոլորտում համագործակցության, ինչպես նաև նավթի ու գազի փոխանակման հարցերը:

Նրանք նաև քննարկել են համատեղ ներդրումների և ընդհանուր նավթահանքերի մշակման հնարավորությունը, ինչպես նաև բանակցություններ են վարել իրանական ինժեներատեխնիկական ծառայություններն Իրաք արտահանելու շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում