Տարածաշրջանային

Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը ՝ ահաբեկիչներին աջակցելու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, Ստամբուլում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք աջակցել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց մենք չենք կարող հավանություն տալ նրանց, ովքեր ողջունում են ահաբեկիչներին։ Մենք Շվեդիայից ակնկալում ենք ստանձնած պարտավորությունների կատարում», - նշել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գործընկերների հետ քննարկել դաշինքին Շվեդիայի անդամակցության հետ կապված խնդիրները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում