Տարածաշրջանային

Ստամբուլում կհանդիպեն Էրդողանն ու Զելենսկին

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կհանդիպեն Էրդողանն ու Զելենսկին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է, որ հուլիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հետ հանդիպում է սպասվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Զելենսկին հուլիսի 7-ին կմեկնի Ստամբուլ՝ հանդիպելու Էրդողանի հետ:

Երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։

«Վաղը սպասվում է պարոն նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո կարող է տեղի ունենալ մամուլի ասուլիս»,-այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Ավելի վաղ սպասվող հանդիպման մասին գրել էին լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին: Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների սպասվող հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը և «հացահատիկի գործարքը», որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում