Գուտերեշը կոչ է արել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները․ IRNA

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի կողմից 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում ասել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) դեռևս լավագույն տարբերակն է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է IRNA լրատվական գործակալությունից։

Ըստ հրապարակման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել Իրանի նավթի առևտրի հետ կապված բացառությունները։

«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մի քանի տարիների ինտենսիվ բանակցությունների արդյունք էր միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր նպատակներին հասնելու համար այնպես, որ համաձայնագիրը շոշափելի տնտեսական օգուտներ բերի Իրանի ժողովրդին», - մեջբերում է IRNA-ն փաստաթղթից։

«Համաձայնագրի ստորագրումից անցել է ութ տարի, և ես նախկինի պես վստահ եմ, որ այս համաձայնագիրը լավագույն տարբերակն է՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը», - հավելել է Գուտերեշը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս