Տարածաշրջանային

Թուրքիայում ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են համատեղ խորհրդարանական խմբակցություն ձևավորել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են համատեղ խորհրդարանական խմբակցություն ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում համատեղ խմբակցություն ձևավորել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

2023թ. մայիսի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունները խորհրդարանում ունեն 10-ական պատգամավոր:

Նոր ձևավորվող խմբակցությունը AKP (Արդարություն և զարգացում կուսակցություն), CHP (Ժողովրդահանրապետական կուսակցություն), MHP (Ազգայնական շարժում կուսակցություն), IYI («Լավ» կուսակցություն) և HDP (Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) խմբակցություններից հետո Թուրքիայի խորհրդարանում կլինի 6-րդը:

Խմբակցության 20 պատգամավորները կլինեն հանձնաժողովների անդամներ և տեղեր կունենան նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդում (RTÜK)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում